«Առավոտը» գրում է, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում  Տավուշի մարզի սահմանամերձ, 1708 բնակիչ  ունեցող  Վերին Կարմիրաղբյուր համայնքում գյուղապետի թեկնածու  էին առաջադրվել գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, 1971թ. ծնված Կամո Չոբանյանը, վերջինիս կինը` անկուսակցական, մենատնտես, 1977թ. ծնված Լիլիթ Եղիազարյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, անհատ ձեռնարկատեր, 1957թ. ծնված Սամվել Մուսինյանը:

Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից (ԸԸՀ) հայտնեցին, որ  3 թեկնածուներն էլ հանդես են եկել ինքնառաջադրմամբ: Թիվ 41 ԸԸՀ-ից  տեղեկացանք, որ առաջադրման հաջորդ օրը տրտում տեսքով հանձնաժողով է  ներկայացել Լիլիթ Եղիազարյանը եւ ինքնաբացարկ հայտնել: