Ջինի գործակիցը Հայաստանում 2010 թ. կազմել է 0,362, տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ջինի գործակիցը ցույց է տալիս եկամուտների անհավասարաչափ բաշխումը հարուստ եւ աղքատ խավերի միջեւ։ Եթե գործակիցը ձգտում է 0-ի, ապա եկամուտները հավասարաչափ են բաշխվում, իսկ եթե ձգտում է 1-ի՝ ծայրահեղ անհավասար։
Նշենք, որ 2009 թ. Ջինի գործակիցը 0.335 էր: Այսինքն` 2009-10 թ.թ. Հայաստանում հարուստ եւ աղքատ խավերի միջեւ բեւեռացումն ավելի է խորացել:
Նշենք, որ այս գործակիցը Ռուսաստանում 0,39 է, ԱՄՆ-ում՝ 0,4, Մեծ Բրիտանիայում՝ 0,32, Բրազիլիայում՝ 0,6։
Ստացվում է, որ Հայաստանում եկամուտներն ավելի հավասարաչափ են բաշխվում, քան ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում։
Առավել հավանական է, որ Հայաստանում հարուստ խավի եկամուտների մեծ մասը գտնվում է ստվերում, եւ վիճակագրական ծառայության կողմից չի հաշվառվում։


























