Հայաստանի Սյունիքի մարզում, ամենայն հավանականությամբ, առաջիկայոմ կշահագործվի Աշոտահանքի պղնձամոլիբդենային հանքավայրը; Աշոտահանքը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում, Մեղրի եւ Բուղաքար գետերի միախառնման վայրում, Վարդանիձոր գյուղական համայնքի վարչական տարածքում: Այն մոտ է Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրին:
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջում տեղակայված փորձագիտական եզրակացության` հանքը շահագործվելու է բաց եղանակով, տարեկան կարդյունահանվի 500 հազ. տոննա հանքաքար:
Հանքի շահագործման իրավունքը պատկանում է «Ակունք-Ֆիրմա» ՍՊԸ-ին: Փորձագիտական եզրակացությունը պատրաստել է «Ակտիվ լեռնագործ» ՍՊԸ-ն:


























