Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր՝ հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո հանդես եկավ հայտարարությամբ՝ բոլորին հրավիրելով մասնակցել հոկտեմբերի 14-ի Երեւանի 2794 ամյակին նվիրված միջոցառումներին: Հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչպիսի եղանակ է սպասվում:
Տ. Մարգարյանը պատասխանեց, թե կիմանա՝ կասի, սակայն կառավարության մեկ այլ անդամ անմիջապես տեղեկացրեց, որ անձրեւներ են լինելու: Տ. Սարգսյանը կրկին հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ դեպքում համերգը բացօթյա է լինելու, եւ քաղաքապետից ստացավ դրական պատասխան:




























