Սուքիասյանների ընտանիքի փաստաբան Արա Զոհրաբյանը դիմել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ հայցադիմումով, որում խնդրում է անվավեր ճանաչել «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանի և «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՍՊԸ-ի միջև 2009 թ. դեկտեմբերի 25-ին կնքված Անշարժ գույքի, շարժական գույքի, հանքային իրավունքի և այլ գույքային իրավունքների առուվաճառքի պայմանագիրը եւ այլ գույքային իրավունքների առուվաճառքի պայմանագիրը:

Հիշյալ գործարքը որակելով անվավեր` Սուքիասյանները պահանջում են նաեւ արգելել հանքային իրավունքների փոխանցումը «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՍՊԸ-ին: Ինչպես նաեւ պահանջվում է արգելել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման կողմից «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՍՊ ընկերության սեփականության իրավունքի գրանցումը:

Հիշեցնենք, որ «Բջնի հանքային ջրերի գործարանը» չի վաճառվել մրցույթով, այլ ուղղակի վաճառքով այն գնել է գործարար պատգամավոր, հանրապետական Ռուբեն Հայրապետյանը: