Ռազմականացման այն տեմպերը, որով այսօր առաջ է շարժվում Ադրբեջանը, վկայում է այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին հանգրվանում մենք խաղաղ լուծում չենք ունենա։
Այս մասին այսօր լրագողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը։ Նրա կարծիքով, Հայաստանը Ադրբեջանի կողմից գտնվում է քաղաքական արխայիկայի մեջ, ասյինքն՝ Ադրբեջանի նախագահը պարբերաբար ռազմատենչ հայտարարություններ է անում՝ ասելով, որ ղարաբաղյան հարցի լուծումը հնարավոր է միայն հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, հակառակ դեպքում Ադրբեջանը պատրաստ է բոլոր միջոցները՝ ներառյալ նաեւ ռազմական, ձեռնարկելու, «գրավյալ» տարածքները հետ բերելու համար։ Խաչատրյանն նշեց, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է անհնարինը՝ առավելագույնը ստանալու համար։
Հանդիպանը ներկա ՀՀԿ կուսակցության գործիչ Կարեն Ավագյանի կարծիքով, սակայն, Ալիեւի հայտարարությունները վտանգ չեն ներկայացնում.
«Ժամանակ առ ժաանակ Ալիեւը ներքին լսարանի համար այդպիսի հայտարարություններ է անում, բայց հանդիպումներ ժամանակ երբեւէ ռազմական լուծմամբ խնդիր չի դրել»։




























