Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությունը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով հունվարի 29-30-ը պաշտոնական այցով կժամանի Երեւան:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում կքննարկվեն Մոսկվայի եւ Երեւանի 2008-2011 թթ. համագործակցության ծրագրի կատարման ընթացքին վերաբերվող հարցեր, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրներ:
Պաշտոնական այցի ընթացքում կստորագրվի "Մոսկվայի կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիր:




























