Բարաք Օբամայի վարչակազմը շահագրգռված է անցած աշնանը ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների շուտափույթ վավերացմամբ։ Այս մասին հունվարի 25-ին հայտարարել է պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին։

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է մնում. կարեւոր է, որ կողմերն իրականացնեն իրենց ստանձնած պարտավորութունները»,- հայտարարել է Ֆիլիպ Քրոուլին։

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը նշել է նաեւ, որ իր երկիրը կշարունակվի խորհրդատվությունը երկու երկրների հետ էլ, որպեսզի վավերացման գործընթացը չդանդաղի։

«Մենք հասկանում ենք, որ դա երկրներից յուրաքանչյուրի իշխանություններից աշխատանք է պահանջում իրենց օրենսդիրների հետ»,- ավելացրել է Քրոուլին։