Հունվարի 26-ի գիշերը Մոսկվայում ձեռնարկատիրությամբ զբաղվող մի հայ է սպանվել։
Ականատեսների տվյալներով, գործարարն իր կնոջ հետ սրճարանում է եղել։ Հանկարծ ներս է մտել մի տղամարդ, մոտեցել այն սեղանին, որի մոտ նստած է եղել գործարարը եւ երեք անգամ կրակել է նրա վրա։ Ձեռնարկատերը տեղում մահացել է։
Ականատեսների պնդմամբ, կրակողը կովկասցու արտաքին է ունեցել։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», չի բացառվում, որ սպանությունը պատվիրված է եղել։
ՌԻԱ Նովոստիի տվյալներով, սպանությունը կարող է կատարված լինել վեճից հետո։




























