Հունվարի 25-ին, ժամը 15.37-ից մինչեւ 20.50-ն ընկած ժամանակահատվածում ձնաբքի հետեւանքով Շիրակի մարզի` Մայիսյան-Աշոցք, Թորոսգյուղ-Աշոցք, Լանջիկ, Գյումրի-Թալին, Ցողամարգ-Վարդաղբյուր, Գյումրի-Բավրա, Լոռու մարզի` Վանաձոր-Ալավերդի, Վայոց ձորի մարզի` Մարտունի-Եղեգնաձոր, Արագածոտնի մարզի` Թալին-Մաստարա ավտոճանապարհներին առաջացած խցանումների հետեւանքով բազմաթիվ ավտոմեքենաներ են արգելափակվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արագածոտնի մարզում խցանված ճանապարհներին ավտոմեքենաների ուղեւորների մի մասը տեղավորվել է գիշերելու Թալին քաղաքի հրշեջ-փրկարար ջոկատում:

Փրկարարների եւ մարզային Ճանշինների աշխատակիցների համատեղ ուժերով Շիրակի մարզում խցանումներից դուրս է բերվել 59, Արագածոտնի մարզում` 57 ավտոմեքենա: