2009 թ. ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է մինչեւ 16 տարեկանների մասնակցությամբ վրաերթի 129 դեպք:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթների հետեւանքով 12 անչափահաս զոհվել է, 123-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2008 թ. ընթացքում արձանագրվել է մինչեւ 16 տարեկանների մասնակցությամբ վրաերթի 121 դեպք, որոնց հետեւանքով 9 անչափահաս զոհվել է, 119-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























