Դեկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Պաղաղբյուր գյուղից բերման են ենթարկել 46-ամյա Արամայիս Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2005 թ. հոկտեմբերի 2-ից ՌԴ Ադիգեայի ինքնավար հանրապետության Մայկոպի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով:





























