Թուրքիայի Բուրսա քաղաքում խիստ հարբած մի երիտասարդ կինն ինքնասպան լինելու համար նետվել է փողոցով անցնող մեքենաների դիմաց։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ինքնասպանության փորձեր կատարող հարբած կինը հայհոյել է իրեն օգնել ցանկացող ոստիկաններին, իսկ դեպքի վայր կանչված շտապօգնության մեքենայի անձնակազմը հրաժարվել է նրան վերցնել՝ պատճառաբանելով կնոջ խմած լինելը։

Ոստիկաններն ստիպված այլ բուժանձնակազմ են կանչել, ովքեր կարողացել են համոզել կնոջն ու տեղափոխել հիվանդանոց։