2012 թվականին Հայաստանի զինված ուժերում հանցագործությունների թիվը խիստ կրճատվել է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի ռազմական դատախազ Գեւորգ Կոստանյանը։
Նրա խոսքով՝ դա կատարված աշխատանքների արդյունքն է, եւ թեկուզ այն չի համապատասխանել նրան, ինչին ձգտել է իրենց գերատեսչությունը, կա նշանակալի առաջընթաց։
Գեւորգ Կոստանյանը նշել է, որ 2012 թվականին գրանցվել է մահվան ելքով 29 դեպք, որից 9-ի դեպքում զինծառայողների մահվան պատճառ է դարձել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը (զոհվել է 12 զինծառայող)։ 2011 թվականին հայկական բանակում եղել է 34 մահվան դեպք։ Ընդհանուր առմամբ՝ բռնի սպանությունների թիվը (բացառությամբ թշնամու կողմից սպանվածների) կրկնակի անգամ կրճատվել է։
2012 թվականին 2011 թվականի համեմատ զինվորական հանցագործությունների թիվը կրճատվել է 21,2%-ով, իսկ 2010 թվականի համեմատ՝ 30%-ով։ Այդ թվում եւ 26,7%-ով կրճատվել են ծառայության կարգերի խախտման դեպքերը։





























