Հունվարի 16-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Սեւանի բաժնի  ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արթուր Զ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա 2012 թ. սեպտեմբերի կեսերին, իր վստահությանը հանձնված բանալիներով դռները բացելով, մուտք է գործել Սեւան քաղաքի սկզբնամասում գտնվող, 1974 թ. ծնված Գարեգին Խ.-ի կողմից նախկինում վարձակալած գերեզմանաքարի արտադրամասի տարածքում գտնվող շինություն եւ երկաթյա պահարանի միջից գողացել է Գարեգին Խ.-ին պատկանող 143.000 դրամ գումարը:

Կատարվում է հետաքննություն: