2013 թվականին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Ժաուտիկովյան 9-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի թիմն արժանացել է 6 մեդալի՝ 3 արծաթե եւ 3 բրոնզե: ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե օլիմպիադային մասնակցել են 13 երկրի 39 թիմ՝ 350 մասնակցով:  2013 թվականի հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակների մեկնարկը տվել են ֆիզմաթ դպրոցի սաները՝

Մինասյան Էդգար- մաթեմատիկա, 11-րդ դասարան, արծաթե մեդալ

Հովսեփյան Նարեկ- մաթեմատիկա, 12-րդ դասարան, արծաթե մեդալ

Պետրոսյան Ալեքսանդր- ֆիզիկա, 12-րդ դասարան, բրոնզե մեդալ

Հովհաննիսյան Ռազմիկ-- ֆիզիկա, 12-րդ դասարան, բրոնզե մեդալ

Սահակյան Ալբերտ-ինֆորմատիկա,12-րդ դասարան, արծաթե մեդալ

Համբարձումյան Կարեն--ինֆորմատիկա,12-րդ դասարան, բրոնզե մեդալ

Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը արժանացել է օլիմպիադայի կազմկոմիտեի կողմից  սահմանված դիպլոմի: