«Արտաշատ» ԲԿ շտապօգնության կայանի բուժքույր-հեռախոսավար Լ.Հ-ն իր հերթապահության ժամանակ հավաքարար Գ.Բ-ի հեռախոսազանգին ոչ պատշաճ պատասխանելու հարցի շուրջ վիճաբանել նրա հետ: Ավելին` ոտքով եւ ավելի բռնակով դիտավորությամբ մի քանի անգամ հարվածներ է հասցրել Գ.Բ-ին: Վերջինս էլ ապտակել է նրան: Արարատի եւ Վայոց Ձորի մարզ ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
53-ամյա Լ. Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Արտաշատ» ԲԿ շտապօգնության կայանում որպես բուժքույր-հեռախոսավար իր հերթապահության ժամանակ Գ.Բ-ի հեռախոսազանգին ոչ պատշաճ պատասխանելու հարցի շուրջ վիճաբանել նրա հետ: Ավելին` նրա հասցեին ասել է վիրավորական արտահայտություններ, ոտքով եւ ավելի բռնակով դիտավորությամբ մի քանի անգամ հարվածներ է հասցրել Գ.Բ-ին` պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել 113 հոդվածի 1-ին մասով: 51-ամյա Գ. Բ-ին մեղադրանք էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Արտաշատ. ԲԿ շտապօգնության կայանում որպես հավաքարար, բուժքույր-հեռախոսավար Լ.Հ-ի հերթապահության ժամանակ իր հեռախոսազանգին ոչ պատշաճ պատասխանելու հարցի շուրջ վիճաբանել է նրա հետ, որի ժամանակ կատարելով բռնի գործողություններ դիտավորությամբ մեկ անգամ ապտակել է Լ.Հ-ին եւ պատճառել ֆիզիկական ցավ:
Քրեական գործ է հարուցվել 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալը:Գործը դատարան է ստացվել հունվարի 17-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























