Ստամբուլի հայտնի ռեստորաններից մեկում հավաքված թուրքական էլիտայի ներկայացուցիչների զվարճանքը զարմացրել է թուրքական լրատվամիջոցներին։

Թուրք հայտնի գործարար Ռամիզ Օզբայն իր հետ ռեստորան էր բերել 1 մետրանոց կոկորդիլոսի։ Զավեշտալին այն է, որ Ռամիզ Օզբայը բոլորի ներկայությամբ կոկորդիլոսին ստիպել է քյաբաբ ուտել։ Ռազմիզ Օզբայը հյուրերին հայտնել է, որ կոկորդիլոսին տանն է պահում եւ ամեն օր իր ձեռքերով կոկորդիլոսին քյաբաբով է կերակրում։

Ամիսներ առաջ, երբ լրագրողները տեղեկացել էին, որ գործարարը տանը կոկորդիլոս է պահում եւ հետաքրքվել էին, թե նա չի՞ վախենում, ինչին ի պատասխան, Օզբայն ասել էր. «Ես կոկորդիլոսի հետ եմ քնում։ Հավատացեք, նա կնոջից ավելի անվտանգ է»։