Եգիպտոսի Սինայի թերակղզում արտասահմանցի զբոսաշրջիկների են առեւանգել: Ըստ Իսրայելի Haaretz թերթի՝ առեւանգվել են Իսրայելի քաղաքացի մի տղամարդ եւ Բելգիայի կին քաղաքացի: 

Ոստիկանության տվյալներով՝ բեդվինների խումբը փակել է եգիպտական հանգստավայրերից մեկն ուղեւորվող զույգի մեքենայի ճանապարհը եւ զենքի սպառնալիքի տակ ստիպել նստել իրենց մեքենան: Թե ինչ նպատակով են առեւանգել զբոսաշրջիկներին, դեռ հայտնի չէ, հայտնում է rbc-ն:

Ըստ եգիպտական լրատվամիջոցների՝ առեւանգողները պատանդների ազատության համար մտադիր են պահանջել բանտից բաց թողնել թմրանյութերի տարածման համար ձերբակալված իրենց հարազատին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: