Ցրտահարությունները միշտ «կեսերին են»: Գարնան կամ աշնան կեսերին, երբ դրանց ամենաքիչն են սպասում:  Ճիշտ է, ապրելի 23- 24-ին դրանք միայն քաղաքաբնակների համար էին անսպասելի:  Իսկ գյուղում աչքի առջեւ ցանքսի օրացույցն է: Նախկինում այն նշանների վրա էր հիմնված (օրինակ, Արա լեռան հալոցքի), հիմա` Հայհիդրոմետի տվայլների վրա:

Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ցրտահարությունները հիմնականում լինում են ապրիլի երկրորդ տասնօրյակում: Այս տարի նրանք ուշացել են 3-4 օրով,  այստեղ էլ ահա ողջ անսպասելիությունն է: Սակայն խնդիրն այլ է. բանջարեղենը սածիլել են ոչ թե 20-ին, այլ տասն օր առաջ:

Սակայն ինչու այդքան շուտ` չսպասելով ռիսկային շրջանի ավարտին: Քանի որ յուրաքանչյուրն ուզում է առաջինը լինել. ով առաջինն է, նա էլ թանկ կվաճառի: Սակայն  արդյոք այդ տասն օրը նման վճռական նշանակություն ունի:

«Իհարկե»,  պատասխանեցին Արմավիրի մարզի գյուղատնտեսները: «Պատկերացրեք, առաջինը ձեր պոմիդորը կամ պղպեղն է հասնում: Նշանակում է  դուք իրավիճակի տերն եք: Իսկ երբ սեզոնն է, դուք հավասար եք բոլորին,  եւ ոչ թե վերավաճառողն է ձեզ մոտ գալիս, այլ դուք` նրա»,-բացատրեցին նրանք:

Իսկ ով ռիսկի չի գնում, շամպայն չի խմում: Այս նախադասությամբ էր կարել էր ավերտել մեր պատմությունը, սակայն ֆերմերները շամպայնի տրամադրություն չունեն:

«Պատկերացնում եմ, ինչ կլինի ամռանը: Բանկերը, վարկային կազմկերպությունները հերթի կկանգնեն` վարկերը ստանալու համար, իսկ ում բերքը ցրտահարվել է, ի՞նչ պետք է վճարի»,-ասում է գյուղատնտեսներից մեկը:  Սակայն կարող էր եւ ցրտահարություն չլինել, ինչպես անցած տարի, իսկ այս տարի եղավ: Ռի՞սկ է: Այո: Մե՞ծ: Ավելի մեծ չի լինում:

...Գյուղնախարարությունը վնասի ճշգրիտ չափը դեռ պետք է հաշվարկի, ստեղծվել է աշխատանքային խումբ: «Երկու շաբաթ պետք է անցնի, մինչեւ կհասկանանք, թե ցուրտը որքանով է վնասել բույսերը եւ վերկանգնման ռեզերվ կա, թե ոչ»,-ասաց Արմավիրի մարզի ԳԱՄԿ ղեկավար Լյովա Ալեքսանյանը:  Գյուղնախարարությունը ցրտահարություններից այգիները պաշտպանելու համար խորհուրդ էր տվել ծխահարել: «Այս միջոցը բավականին արդյունավետ է այգիների համար,  բանջարաբոստանային կուլտուրաների համար այն այնքան էլ օգտակար չէ, քանի որ ծուխը հողից որոշակի հեռավորությամբ է տարածվում», բացատրեց կենսաբանական գիտությունների դոկտոր, Հայաստանի ագրարային համալսարանի դասախոս Անդրեաս Մելիքյանը: «Բույսերն առատ ոռոգելը նույնպես օգտակար է: Կարելի է օգտագործել նաեւ անձրեւանման ոռոգման տարբերակը».-ասում է նա:

Ապրիլին բանջարանոցները ջրելը նշանակում  է ավելի շատ տնտեսել ամռանը: Իսկ ջրի վարձավճարների պարտքն արդեն պետք է մարվի հիմա, բերքից 2-3 ամիս առաջ: Միգո՞ւցե ֆերմերներին հնարվոր լինի աջակցել  թեկուզ անձրեւանման ոռոգման սարքավորումներով:

Արամ Գարեգինյան