Հայաստանը, ըստ The 2013 Global Retail Development Index-ի` GRDI, առավելագույն հեռանկարային երկրների տասնյակում է: Այս մասին ասվում է հաղորդագրությունում, որը հրապարակվել է քոսալթինգային A.T.Kearney ընկերության կողմից:

Հաղորդագրությունում նշվում է, որ Հարավային Ամերիկայի եւ Կենտրանական Ասիայի հետ միասին, Արեւելյան Եվրոպան բարենպաստ տարածաշրջան է մանրածախ առեւտրի զարգացման համար:

Փորձագետները Հայաստանն անվանում են «փոքրիկ թանկարժեք քար», նշելով, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի անսասան տնտեսությունների հետ մեկտեղ` այն ավելի ու ավելի հետաքրքրական է դառնում գլոբալ խաղացողների համար, քանի որ այդ երկրների շուկաները խուսափել են լճացումից, որոնք բնորոշ են ավելի զարգացած արեւմտաեվրոպական շուկաների համար:

«Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ողջունում է արտերկրյա ներդրումները, իսկ մի քանի համաշխարհային ինդեքսներ երկիրը գնահատում են որպես բարենպաստ վայր բիզնես վարելու համար»,-կարծում են փորձագետները:

Նշվում են նաեւ խնդիրները, որոնց հետ կարող են բախվել ներդրողները` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանների փակ լինելը, ՀՆԱ-ի հարաբերականորեն ցածր մակարդակը: Նշվում է նաեւ առաջին առեւտրի կենտրոնի` «The Dalma Garden Mall-ի» բացման փաստը:

Հայաստանյան մանրածախ շուկայում հիմնականում գերակշռում են տեղական «խաղացողները», ուստի արտերկրյա ներդրողներն ունեն զարգացման էական հնարավորություններ, քանի որ սուպերմարկետներն ու սննդի կետերն աստիճանաբար փոխարինվում են բացօթյա շուկաներով:

Նշենք, որ վարկանիշի տասնյակում են Բրազիլիան, Չիլին, Ուրուգվայը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Թուրքիան, Մոնղոլիան, Վրաստանը, Քուվեյթը, Հայաստանը: