Հունիսի  17-ին  Արտերկրի ֆրանսիացիների հարցերի լիազոր նախարար Էլեն Կոնվեյ-Մուղեի հրավերով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Ֆրանսիայում  «Արտերկրում հաստատված ազգային համայնքներին նվիրված նախարարական համաժողովին», որին մասնակից սփյուռքի նախարարները քննարկելի են իրենց երկրների քաղաքական, տնտեսական կյանքում սփյուռքի ներգրավվածության աստիճանը, հայրենիքում վերջիններիս ընտրելու իրավունքին, ու համապատասխան օրենսդրության բարելավմանը:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաժողովի շրջանակներում նախարարը քննարկումներ է ունեցել Ֆրանսիայի ֆրանսիացիների հարցերի լիազոր նախարար Էլեն Կոնվեյ-Մուղեի, Հունաստանի Արտաքին գործերի փոխնախարար Կոնստատինոս Տսիարասի, Խորվատիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարար` Անդրեա Մետելկո-Զգոմբիչի, ինչպես նաեւ  Վիետնամի, Մեքսիկայի  արտերկրում հաստատված հայրենակիցների հարցերով պատասխանատուների հետ:

Այնուհետ նախարարը մասնակցել է Cartooning for Peacekeeping կազմակերպության  կողմից  կազմակերպված Visions de l’entanger անիմացիոն ցուցահանդեսին:

Համաժողովից հետո նախարարը մեկնել է Մարսել` մասնակցելու ՀԲԸՄ-ի կողմից կազմակերպված երեկույթին, որի պատվավոր հյուրերն են Օմար Շերիֆն ու Ժակի Ներսիսյանը: Այդ երեկո բացվելու է նաեւ սիրիահայերի բնակարաշինությանը նվիրված Հայաստանի  նկարիչների ցուցահանդես-վաճառքը: Նախարարի հետ համաժողովին մասնակցել եւ Մարսել ուղեկցել է Ֆրանսիայի հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը: