Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական արդարության հարց է, Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինացի մեկնաբան, պատմաբան Մաքսիմ Ցարենկոն:
Փորձագետն ընդգծել է, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի ՌԱզմական հանցագործությունների տրիբուալը եւ մի շարք այլ կազմակերպություններ: Ուկրաինան պարզապես պետք է հետեւի նրանց օրինակին:
«Մուստաֆա Ջեմիլեւի հայտարարությունը, թե բանաձեւի ընդունումը հետեւանքներ կունենա, եւ կառավարությունը պետք է լավ մտածի այդ քայլի մասին, մեղմ ասած, տարակուսանք է հարուցում: Ի՞նչ կապ ունի կառավարությունը, եթե օրենքներն ընդունում է Գերագույն Ռադան»,- ասել է Ցարենկոն:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայում հունիսի 6-ին գրանցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ: Օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավակովը: Ղրիմի թաթարների Մեջլիսի առանորդ մուստաֆա Ջեմիլեւը սպառնացել է խռովություն հրահրել, եթե ընդունվի բանաձեւը:




























