«Արմավիա» ընկերությունը նոր չվերթներ է սկսել դեպի Ուկրաինա: Ընկերությունը հուլիսի 27-ից չվերթներ է սկսել դեպի Ուկրաինայի արեւելյան մասում գտնվող Խարկով քաղաք: Չվերթները կկայանան ամեն երկուշաբթի ուղիղ ռեյսով:
Չվերթը դեպի Ուկրաինա կատարվող չվերթների մեջ չորրորդն է: «Արմավիան» արդեն չվերթներ ունի դեպի Օդեսա, Սիմֆերոպոլ եւ Կիեւ:



























