Աբդուլա Գյուլը այցելել է իր հայրենի Կայսերի քաղաքը, որտեղ հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ եւ այցելել գործարաններ, հաղորդում է թուրքական «Radikal» թերթը ։ Կայսերիում լրագրողներց մեկը Գյուլին հարցրել է. «Ասում էիք Թուրքիայում լավ բաներ են լինելու, իրո՞ք կլինի»։ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը պատասխանել է հետեւյալ կերպ. «Թուրքիայում լավ բաներ լինելու են։ Դրանք քննարկվող, մեծ պատասխանատվության զգացումով իրագործվելիք բաներ են։
Թուրքիայում ժողովրդավարացման ընթացքը շատ կարեւոր է։ Ինչպես բոլոր երկրներում, մեր երկրում նույնպես շատ խնդիրներ կան։ Թուրքիան այդ խնդիրները լուծելու է ժողովրդավարական արժեքների բարձրացմամբ։ Եթե մեր խնդիրները լուծենք, այն ժամանակ կտեսնենք, որ Թուրքիայի հանրապետության քաղաքացիները հասնում են իրենց ուզած չափանիշներին։
Թուրքիան իր խնդիրները իր լուծելու կամք ունի։ Մենք այդ խնդիրներում ինչքան նախաձեռնող լինենք, այնքան ճիշտ կլինի։ Թուրքիայում ժողովրդավարակական արժեքները, եթե հասարակության մակարդակով բարձրանան, այդ դեպքում խնդիրները ավտոմատ կերպով կլուծվեն։ Թուրքիայում երջանիկ լինելու համար ճանապարհներ կան։ Մի կողմից դա հարստությունն է, կապված տնտեսական աճի հետ, մյուս կողմից ժողովրդավարությունը բարձր աստիճանի հասցնելն է։ Եթե այս ամենը իրականացվի, թող մեր երկրի քաղաքացիները՝ արեւելքից արեւմուտք, ասեն „թուրք եմ“, թող ասեն „քուրդ եմ“, միեւնույնն է Թուրքիայի սահմադրության համաձայն Թուրքիայի բոլոր քաղաքացիների իրավունքները՝ անկախ էթնիկ խմբից, հավասար են»։




























