Պեկինի օդանավակայանում պայթյունի կազմակերպիչ Ցզի Չժունսին անհուսությունից է նման քայլի գնացել, գրում է South China Morning Post-ը:

Շանդուն նահանգի 34-ամյա բնակչի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը 8 տարի շարունակ հանձնագրեր է գրել իշխանություններին եւ հայտարարել, որ հաշմանդամ է դարձել ոստիկանության դաժանության պատճառով:

Հաշմանդամի սայլակի վրա նստած Չժունսին պայթուցիկ սարքն օդանավակայանում գործի է դրել հուլիսի 20-ին: Պայթյունի հետեւանքով միայն ինքն է տուժել: Նրա փաստաբան Լյու Սյաոյուանը հաստատել է, որ իր պաշտպանյալը պաշտոնապես կալանավորվել է հուլիսի 29-ին, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Ինչպես նշում է պարբերականը, փաստաբանը հայտնի իրավաբան է, որը մասնագիտացած է մարդու իրավունքների ոլորտում:

Նրա նախորդ հաճախորդներից մեկը եղել է հայտնի նկարիչ Այ Վեյվեյը: