Մարտի 10-14-ը Բեռլինում անց է կացվում ITB ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որը հանդիսանում է տվյալ բնագավառի կարեւորագույն իրադարձությունը: Միջոցառումը լավ հնարավորություն է ընձեռում ոչ միայն տեղում գործնական կապերի հաստատման, այլեւ` փորձի փոխանակման համար:

Հայաստանը ցուցահանդեսին ներկայացված է 12 զբոսաշրջային կազմակերպություններով: Հայաստանի տաղավարը բավակականին մեծ հետաքրքրության է արժանանում այցելուների կողմից:

Բացման օրը Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանն այցելել է հայկական տաղավար եւ հանդիպում ունեցել հայկական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց առաջարկել է դեսպանության աջակցությունը գերմանական նմանատիպ կառույցների հետ կապերի հաստատման հարցում: