Դաղստանում Խասավյուրտ քաղաքի դատական կատարածուների ծառայության շենքի մոտ մարտի 12-ի լույս 13-ի գիշերը պայթյուն է տեղի ունեցել: Ինքնաշեն պայթուցիկ սարքի հզորությունը հավասարազոր է եղել 200 գրամ տրոտիլի: «Ինտերֆաքսի» տվյալներով, հիմնարկության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:
Շենքին մեխանիկական վնաս է հասցվել, կոտրվել են շենքի ապակիները: Այժմ ոստիկանությունը աշխատանքներ է տանում պայթյունի հեղինակներին հայտնաբերելու ուղղությամբ:



























