Թուրքիայում դեռ շարունակվում են քննարկումները Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության նախագծի ընդունման վերաբերյալ։ Եւ այդ քննարկումներում քննադատվում են Շվեդիայի խորհրդարանի արմատներով թուրք խորհրդարանականներին։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար, ազգությամբ թուրք Իբրահիմ Բայլանը, նույն կուսակցությունից Յըլմազ Քերիմոն Ցեղասպանության նախագծին կողմ են քվեարկել։ Կողմ է քվեարկել նաեւ Թուրքիայում ծնված, այնուհետ Շվեդիա մեկնած քուրդ կին խորհրդարանական Գյուլան Ավջըն։
Թուրքերին բավականին կատաղեցրել է նաեւ մեկ այլ թուրք խորհրդարանական՝ Մեհմեդ Քափլանը, ով դեմ է արտահայտվել օրինագծին, սակայն դեմ չի քվեարկել, այլ պարզապես լքել է խորհրդարանի դահլիճը։ Թուրքիայում գտնում են, որ նա իր չքվեարկելով եւս նպաստեց օրինագծի ընդունմանը։



























