Վերջին տարիների ընթացքում համաշխարհային կինեմատոգրաֆիայում Վրաստանը ծագող աստղ է եղել, իսկ Լոքարնոյի կինոփառատոնին այն «Բաց դռներ» ֆորումի կենտրոնում է գտնվում հարեւան Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Այդ մասին գրում  էամերիկյան «Variety» ամսգիրը:

«Վերջին 10-15 տարվա ընթացքում մենք տեսնում ենք, թե Հարավային Կովկասում կինոարտադրությունը ինչպես է վերածնվում եւ թարմանում»,-ասել է ֆորումի ղեկավար Մարտինա Մալակրիդան:

Չնայած առաջին տպավորությանը, այդ երկրները լիովին տարբերվում են միմյանցից: «Մենք նկատեցինք հետխորհրդային հակամարտությունների հետ կապված թեմաներ, ինչպես նաեւ անցյալի եւ ներկայի միջեւ կապ` ֆոլկլորային ավանդույթի միջոցով: Հայ կինեմատոգրաֆիստների համար Ցեղասպանությունը առաջատար թեմա է»,-նշել է նա:

Այս երեք երկրներից Վրաստանը հանդես է գալիս որպես առաջատար` կինոյի արտադրության միջազգային հանրության հետ փոխգործակցության առումով: «Ընդ որում, Հայաստանի կինոն նույնպես թարմանում է նոր սերնդով: Ադրբեջանն ավելի քիչ է նկատելի միջազգային ասպարեզում, սակայն Էլվինա Ադիգոզելի եւ Ռու Հասանովի «Քամելիոնը» «Ներկայի ռեժիսորներ» ծրագրի համար լավ նշան էր»,-ասել է Մալակրիդան: