Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սվեն-Էրիկ Էստերբերգը բողոք է ներկայացրել վարչապետ Ֆրեդրիկ Ռայնֆելդի դեմ: Ինչպես հաղորդում են շվեդական ԶԼՄ-ները. Սահմանադրական հանձնաժողով ներկայացված բողոքում Էստերբերգը խնդրել է քննարկել կառավարության ղեկավարի արտահայտությունները՝ օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումից հետո:

Նշենք, որ Շվեդիայի վարչապետը խորհրդարանի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն ընդունելուց անմիջապես հետո հեռախոսով կապվել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ ափսոսանք հայտնել կատարվածի կապակցությամբ: