Նորվեգիայի կառավարությունը զերծ է մնացել իր այն արտահայտությունից, թե ցեղասպանությո՞ւն են արդյոք 1915 թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները, գրում է «Today’s Zaman» թուրքական թերթը։
«Կասկած չկա, որ հայերը 1915 թ. զանգվածային սպանությունների զոհ են դարձել։ Սակայն Նորվեգիայի կառավարությունը առայժմ զերծ է մնում այդ իրադարձությունները ցեղասպանություն որակելուց։ Մենք նաեւ չենք կարծում, որ դրա համար օրինական հիմքեր կան։ Մեր ընկալմամբ այդ ողբերգությունը պատմական ուսումնասիրությունների տեսանկյունից կարեւոր տեղ է զբաղեցնում, սակայն այժմ օրինական կամ քաղաքական հարթությունների քննարկման առարկա չէ»,- Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գար Ստյորեի խոսքերն է մեջբերում թերթը։
Թերթը ուշադրություն է դարձնում նրա վրա, որ հայտարարության մեջ խոսվում է ցեղասպանությունների հայեցակարգի մասին, որի տակ ստորագրել է նաեւ Նորվեգիան։
Համաձայն աղբյուրի տեղեկությունների, հայտարարության մեջ աջակցություն է հայտնվում հայ-թուրքական հարաբերությունների եւ բանակցությունների մասով եւ կոչ է արվում Հայաստանին եւ Թուրքիային՝ վավերացնել երկկողմ արձանագրությունները։



























