Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆիլդը գործերը այնքան էլ լավ չեն։ Վերջինս Շվեդիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ընդունելուց հետո ընկրկում է թուրքական շանտաժի առաջ եւ զանգահարել է Էրդողանին ու արդարացել, որը Էրդողանը համարեց ներողամտություն հայցելու պես բան։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Սվենդ Էրիկ Օստբերգը հայտնել է, որ Շվեդիայի վարչապետի բացատրությունը Էրդողանին՝ հակասում է Շվեդիայի օրենքներին։ Օստերբերգը նշել է, որ վարչապետի հայտարարության մեջ ասվում է, որ Շվեդիայի կառավարությունը կապ չունի հայկական օրինագծի հետ եւ ներողություն է խնդրել, ինչը շվեդական օրենքների համաձայն՝ հանցանք է։ «Դա նշանակում է, որ կառավարությունը ժողովրդի որոշմանը դեմ է դուրս գալիս։ Այդ պատճառով վարչապետի դեմ դատական հայց ենք ներկայացրել»,-նշել է շվեդ խորհրդարանականը։
Նշենք, որ թուրքական մամուլը հայտնում է, որ Շվեդիայի վարչապետի հայտարարությունից հետո Թուրքիան որոշել է ետ ուղարկել իր դեսպանին Ստոկհոլմ։



























