Մարտի 17-ին, ժամը 12.01-ին Տավուշի մարզից տեղեկություն է ստացվել, որ Իջեւան քաղաքի Աբովյան փողոցի 24-րդ շենքում առկա է գազի արտահոսք, եւ կա պայթյունի վտանգ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Դեպքի վայրում իրականացվել է հերթապահություն:
Իջեւանի «1-04» ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքը վերացվել է:



























