ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հրաժեշտի արարողությունը: Մինչ հրաժեշտը երկու երկրների ղեկավարներն ամփոփել են այցի արդյունքները:

Ի դեպ, այսօր Սերբիայի նախագահը հանդիպում է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ, այցելել է Մեծ եղեռնի հուշահամալիր: Բորիս Տադիչը նաեւ հարգանքի տուրք է մատուցել եւ ծաղկեպսակ դրել 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո աղետյալ բնակչությանն օգնության շտապող ավիավթարից զոհված հարավսլավացի օդաչուների հուշարձանին: Սերբիայի նախագահն այցելել է նաեւ Մատենադարան, որտեղնրան ձեռագիր աղոթարան են նվիրել: