ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին սկսել է իր եվրոպական շրջագայությունը, որպեսզի Եվրամիության երկրներին համոզի Սիրիայի նկատմամբ ռազմական հարձակման անհրաժեշտության հարցում:
Սեպտեմբերի 7-ին Քերրին մասնակցելու է Վիլնյուսում ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Ինչպես նշում է ՆՏՎ-ն, պետքարտուղարի համար նրանց հետ բանակցությունները դյուրին չեն ընթանա:
Անգամ Ֆրանսիայում, երկիր, որը մի քանի օր առաջ հստակ հայտարարեց Սիրիայի դեմ ուժային միջամտության որոշումը պաշտպանելու մասին, այժմ մի փոքր այլ դիրքորոշում ունի: Նախագահ Օլանդն ասել է, որ նախ պետք է սպասել ՄԱԿ փորձագետների հաշվետվությանը, եւ այս կարծիքը կիսում են ԵՄ անդամ մի շարք երկրներ:
Քերրին դեռ ժամանակ կունենա շփվել ֆրանսիական ղեկավարության հետ. նրա հաջորդ հանգրվանը Փարիզն է: Ըստ ծրագրի հաջորդը Լոնդոնն է:





























