Նախնական տվյալներով Ավստրալիայում խորհրդարանական ընտրություններում հաղթանակում է ընդդիմադիր Լիբերալ կուսակցության առաջնորդ Թոնի Էբոթը:
Կառավարող լեյբորիստների եւ իրենց հակառակորդների, ովքեր հանդես են գալիս կոալիցիոն կուսակցության ճակատով, հաղթանակի համար անհրաժեշտ է խորհրդարանի 150 տեղից 76-ը: Հաշվարկից հետո Էբոթի կողմնակիցները 76 տեղ ունեն, լեյբորիստները՝ 52:
«Կարող ենք վստահորեն արձանագրել, որ կոալիցիան իր համար մեծամասնությունն արդեն ապահովել է: Ես կարծում եմ, կարելի է ասել որ իշխող կուսակցությունը պարտվել է»,- հայտնել է ABC-ի քաղաքական վերլուծաբան Էնթոնի Գրինը:
Exit-polls-ի համաձայն, Էբոթի կողմնակիցները խորհրդարանում կարող են իշխող կուսակցությունից 40 ավել տեղ ունենալ: Սպասվում է, որ հաղթանակից հետո Էբոթը կդառնա Ավստրալիայի 28-րդ վարչապետը:
Ընտրական հանձնաժողովը քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակի մի քանի ժամ անց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ազգային ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընթացիկ ընտրություններում խորհրդարանի երկու պալատներում ազատ տեղերին հավակնում էր 1717 քաղաքական գործիչ, սա երկրի պատմության մեջ բացարձակ ռեկորդ է, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























