ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեքսին անհանգստացնում են հայ ակտիվիստների դեմ հարձակումները:

«Ինձ անհանգստացնում են Հայաստանում Արշամյանի, Սաղաթելյանի եւ այլ ակտիվիստների վրա կատարված հարձակումները: Անհրաժեշտ է ապահովել արդյունավետ քննություն եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,- գրել է հանձնակատարը Twitter-ի իր միկրոբլոգում:

Սեպտեմբերի 5-ի գիշերը Սուրեն Սաղաթելյանի եւ Հայկակ Արշամյանի վրա հարձակվել էին Հայկակենց շենքի բակում: