Ռուսաստանի ճնշումը Ուկրաինայի եւ Արեւելյան համագործակցության այլ երկրների նկատմամբ գնալով աճելու է, ուստի կարեւոր է պահպանել ԵՄ օրակարգի տվյալ կետը: Այդ մասին հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը Վիլնյուսում Եվրամիության արտգործնախարարների հանդիպման ընթացքում:
«Անդամ պետությունները իրենց համերաշխությունն ու ամուր աջակցությունն են հայտնում Արեւելյան համագործակցության այն երկրներին, որոնք ընտրել են եվրոպական ուղին: Ռուսաստանի ճնշումը Ուկրաինայի եւ Արեւելյան համագործակցության այլ երկրների նկատմամբ գնակով աճելու է, ուստի կարեւոր է պահպանել ԵՄ օրակարգի տվյալ կետը: Մենք պետք է քննարկենք հնարավոր միջոցները, որպեսզի օգնենք պետություններին դիմակայել այդ ճնշմանը»,- հայտարարել է Լինկյավիչուսը:
Նա նաեւ իր գործընկերներին է ներկայացնել Արեւելյան համագործակցության առաջիկա վեհաժողովի նախապատրաստական աշխատանքները, որը տեղի կունենա Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ը, ասվում է Լիտվայի ներկայացուցչության պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ:





























