Միկրոբլոգների Twitter ծառայությունը MoPub բջջային գովազդի մշակողին գնել է 350-400 մլն դոլարով:
Գործարքի մասին հայտնել են MoPub-ի տնօրեն Ջին Փեյնն ու Twitter-ի փոխնախագահ Քեւին Վեյլը: Վերջինս ասել է, որ MoPub-ը կշարունակի զբաղվել բջջային գովազդի տեխնոլոգիական որոշումների մշակմամբ, Twitter-ը կֆինանսավորի այդ մշակումները: Ապագայում Twitter-ը պլանավորում է իր պլատֆորմում գովազդի հայտարարության աճուրդ ներդնել (Real-time bidding)՝ գովազդատուների հետ առավել արդյունավետ աշխատանքի համար, հաղորդում է «Փրայմը»:
2012-ին գովազդից Twitter-ի եկամուտները կազմել են 260 մլն դոլար, իսկ 2013-ին նախատեսվում է 300 մլն դոլարի եկամուտ:





























