Փհենյանն ու Սեուլը պայմանավորվել են հաջորդ շաբաթվանից վերսկսել Քեսոն համատեղ արդյունաբերական գոտու աշխատանքները: Այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվել են ամբողջ գիշեր: Ծրագրվում է աշխատանքները վերսկսել 2013թ սեպտեմբերի 16-ից, հաղորդում է «ՌԲԿ»-ն:
2013-ի ապրիլի 3-ին տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները արդյունաբերական մուտքի մոտ ներս չեն թողնում 179 հարավկորեացի աշխատողների: Ավելի ուշ ԿԺԴՀ իշխանությունները հայտարարել էին արդյունաբերական գոտուց բոլոր հյուսիսկորեացի աշխատողների դուրսբերման մասին: Իսկ Կորեայի Աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Կիմ Յան Գոնը հայտարարել էր, որ սեուլյան միլիտարիստների գործողություններն անհնար են դարձրել արդյունաբերական գոտու նորմալ աշխատանքների շարունակությունը:





























