Ռուսաստանի Պետդուման սեպտեմբերի 11-ին հայտարարություն է ընդունել Սիրիայում իրավիճակի սրացման կապակցությամբ, որում ԱՄՆ-ի Կոնգրոսին եւ աշխարհի խորհրդարաններին կոչ են արել այդ երկրի դեմ ագրեսիա թույլ չտալ: Հայտարարություն ընդունելու նախաձեռնությունը Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինինն է եղել: Բոլոր չորս խմբակցությունները կողմ են քվեարկել:
Հայտարարությունում նշված է, որ Պետդուման անթույլատրելի է համարում ՄԱԿ-ի ԱԽ-ն շրջանցելով ինքնիշխան պետությանը՝ Սիրիայի Արաբական Հանրապետությանը, ռումբահրթիռային հարվածներ հասցնելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Սիրիայի դեմ գրոհը կարող է սպառնալիքի տակ դնել տարածաշրջանի միջուկային եւ քիմիական անվտանգությունը, ինչն էլ կհանգեցնի խաղաղ բնակչության շրջանում նոր զոհերի եւ հումանիտար աղետի, ասված է փաստաթղթում:
Ալեքսեյ Պուշկովը՝ Պետդումայի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահը, ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ին է փոխանցել սիրիացի ընդդիմադիրների կողմից քիմիական զենքի կիրառման փաստեր:





























