Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, սեպտեմբերի 10-ին, հանդիպում է ունեցել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ եւ քննարկել երկու երկրների ՊՆ-ների միջեւ առկա համագործակցության հետագա զարգացման հեռանկարները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի եւ Հունաստանի համագործակցությունը հաջողությամբ զարգացել է ռազմական կրթության, սպայակազմի վերապատրաստման, խաղաղապահ գործողությունների, ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության, ռազմատեխնիկական եւ այլ բնագավառներում:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Հունաստանի ռազմական գերատեսչությունների միջեւ համագործակցության առաջիկա ծրագրերին, այդ թվում՝ նաեւ նախատեսվող փոխայցելություններին: