Հայ ազգային կոնգրեսը չի մեկնաբանում սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության հռչակման 22-ամյակի առթիվ համաներման մասին լուրերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը հայտնել է, որ նման լուրերի տեղյակ չէ: «Նման որեւէ բան չեմ լսել»,- հայտարարել է նա: Խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեկնաբանություններ ստանալու համար անհասանելի էր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ խորհրդարանի կուլիսներում քննարկվում է Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից համաներում հայտարարելու առաջարկությունը: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ» թերթը: «Նույն շրջանակներում խոսվում է, որ Սերժ Սարգսյանն իր առաջարկությունը ԱԺ կուղարկի թերեւս հոկտեմբերի սկզբներին»,-նշում էր թերթը։ Նման համաներում արդեն հայտարարվել էր 2009 թվականի հունիսին:





























