Երեւանում սեպտեմբերի 12-13-ին, տեղի կունենա Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության ղեկավարներին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որից հետո սեպտեմբերի 13-ին նախարարական հանդիպումից հետո կկայանա համատեղ մամուլի ասուլիս՝ պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ:
Նշենք, որ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգում ընդգրկված են Արեւելյան գործընկերության ծրագրի ներկա վիճակին եւ հետագա զարգացման հեռանկարներին վերաբերող արդիական հարցեր, այդ թվում Արեւելյան գործընկերության 3-րդ գագաթաժողովի նախապատրաստումը, որը տեղի կունենա նոյեմբերի 28-29-ին՝ Վիլնյուսում:
Բացի այդ, ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում թեմատիկ հանդիպում տեղի կունենա ԵՄ ծրագրի գործընկեր երկրների կրթության նախարարների մասնակցությամբ:





























