Վրաստանում «Արեւելյան գործընկերության» բազմակողմ համագործակցության 2-րդ հարթակի շրջանակներում սեպտեմբերի 12-13-ին բիզնեսի զարգացման հարցերով աշխատանքային խմբի հանդիպում կանցկացվի:
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ հանդիպումը կազմակերպվել է Եվրահանձնաժողովի «Եվրոպական կրթական հիմնադրամի» եւ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության կողմից՝ եվրոատլանտյան ու եվրոպական կառույցներում ինտեգրման հարցերով Վրաստանի պետական նախարարի ապարատի աջակցությամբ:
Հանդիպմանը կմասնակցեն «Եվրոպական կրթական հիմնադրամի», Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության անդամ-պետությունների ներկայացուցիչներ:
Աշխատանքային խմբի նպատակներն են բիզնեսի զարգացման հետ կապված հարցերի շուրջ փորձի փոխանակումը, Բիզնեսի ոլորտում խորհրդատվական կազմակերպությունների, կրթական ինստիտուտների եւ բիզնես-սեկտորի միջեւ համագործակցության խորացումը, Եվրամիության անդամ-պետությունների միջեւ լավագույն պրակտիկայի եւ ժամանակակից մոտեցումների փոխանակումը, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցությունը, փոխանցում է «Գրուզիա Online»-ը:





























