Ղարաբաղյան խնդիրը լուծելու համար հակամարտող բոլոր կողմերը պետք է փոխզիջման գնան: Այս մասին սեպտեմբերի 12-ին Երեւանում լրագրողներին է հայտնել ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Այս տարածաշրջանի ժողովուրդները արդեն բավականին շատ են տառապել եւ պետք է այնպիսի լուծում գտնենք, որը երկարատեւ խաղաղություն, անվտանգություն եւ բարգավաճում կապահովի»,-ընդգծել է Ուրոլիքը: Դիվանագետի խոսքով՝ ինքը որոշել է Երեւանում մամուլի հետ առաջին հանդիպումն անցկացնել առանց համանախագահ-գործընկերների, քանի որ ցանկանում է առանձին լսել հակամարտության բոլոր կողմերին եւ ավելի լավ հասկանալ իրավիճակը: «Անհամբերությամբ եմ սպասում վերադարձիս եւ համանախագահ-գործընկերներիս հետ աշխատանքի մեկնարկին: Չնայած երկու կողմերին սպառազինվելուն՝ առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել հակամարտության խաղաղ լուծումը եւ տարածաշրջանային կայունությունը»,-եզրափակել է ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ամերիկացի համանախագահը:





























