Հայաստանը հայտարարում է, որ Մաքսային միությանն անդամակցելը չի հակասում Ասոցացման մասին համաձայնագրին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

Հարցին, թե արդյոք Հայաստանը դեռեւս հնարավորություն ունի՞ Վիլնյուսում նախաստորագրելու ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը, Աբրահամյանը պատասխանել է. «Հայաստանի իշխանությունները կողմ են Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրմանը: Բանակցող երկրորդ կողմը ԵՄ-ն է, որի ներկայացուցիչները վաղը Հայաստանում կլինեն: Հանդիպումներ տեղի կունենան Հայաստանի ղեկավարության հետ, որոնց արդյունքում էլ որոշում կկայացվի: Կշարունակենք ԵՄ-ի հետ մեր համատեղ աշխատանքը՝ բարեփոխումներ իրականացնելու»:

Նշենք, որ նախօրեին ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը ԱԺ-ում, այս առնչությամբ հայտարարել էր, որ դա նման է նրան, որ աղջիկն արդեն հարս է գնացել, իսկ դու ասում ես, որ ես ամուսնանալու եմ հետը: