Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների հերթական գագաթաժողովը կկայանա սեպտեմբերի 23-ին Սոչիում, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Մենք պատրաստվում ենք սեպտեմբերի 23-ին Սոչիում ՀԱՊԿ-ի պաշտոնական գագաթաժողովի անցկացմանը», —լրագրողներին հայտնել է Ուշակովը՝ չհստակեցնելով հանդիպման օրակարգը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել էր 1992թ. մայիսի 15-ին ԱՊՀ երկրների կողմից: ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ղրղըզստանը:





























