Արեւելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության երրորդ հանդիպման կապակցությամբ, որը նախատեսված է սեպտեմբերի 13-ին, Երեւան  կժամանեն ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանց թվում են՝  ԵՄ Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Կրթության, մշակույթի, բազմալեզվության եւ երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրիուլա Վասիլիուն, Եվրոպական արտաքին գործողության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը: Ոչ պաշտոնական երկխոսությունը ներառում է  Արեւելյան գործընկերության (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) երկրների նախարարներին եւ խոշոր պաշտոնյաներին:

Շ. Ֆյուլեն եւ Հ. Շմիդը, որոնք ներկայացնում են ԵՄ Բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին, կմասնակցեն արտգործնախարարների հետ երկխոսությանը: Բացի

Արեւելյան գործընկերության եւ տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ թեմաներից, կքննարկվեն նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում՝ Իրանը, Սիրիան եւ Եգիպտոսը:

 Ոչ պաշտոնական երկխոսության հանդիպումները Արեւելյան գործընկերության երրորդ գագաթաժողովի նախապատրաստությունն են, որը կկայանա նոյեմբերին Վիլնյուսում: Հանդիպումները տարեկան երկու անգամ են անցկացվում: